Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով ռուսաստանյան ԶԼՄ-ներին, այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ՝ Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի ստորագրման 26-ամյակի կապակցությամբ:
«1997 թվականի այս օրը Մոսկվան ու Երևանը Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագիր են ստորագրել: Ռուսաստանը և Հայաստանը, մասնավորապես, պայմանավորվել են ամրապնդել ավանդական բարեկամական հարաբերությունները և համակողմանի համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական և այլ ոլորտներում, ինչպես նաև պարտավորվել համագործակցել կայունության ու անվտանգության բարելավման ուղղությամբ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս», – հայտարարում է ՌԴ ԱԳՆ-ն։