Հայաստանի ՊՆ-ն չգիտի իր երկու զինծառայողների մահվան պատճառը
 Հայաստանի ՊՆ-ն չգիտի իր երկու զինծառայողների մահվան պատճառը
14:28     28 08 2023    
Դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՀՀ ՊՆ N զորամասի երկու զինծառայողներ:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են հայկական լրատվամիջոցները:

Նշվում է, որ օգոստոսի 27-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը: Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով։

Նշվում է, որ օգոստոսի ընթացքում Հայաստանի բանակում զոհվել է 6 զինծառայող:
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   ՊՆ  


Լրահոս