Ադրբեջանցի օդաչուները կատարելագործում են մարտական հմտությունները
 Ադրբեջանցի օդաչուները կատարելագործում են մարտական հմտությունները
17:38     25 08 2023    
Ընթացիկ տարվա պատրաստության պլանի համաձայն՝ Ռազմաօդային ուժերում ուսումնամարզական թռիչքներ են իրականացվել մարտական ինքնաթիռներով։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով պաշտպանության նախարարությանը, պլանի համաձայն՝ կատարվել են բարդ մանևրներ ցածր և միջին բարձրությունների վրա, պայմանական հակառակորդին պատկանող ցամաքային թիրախների կոորդինատների որոշման, օդային հետախուզական և այլ առաջադրանքներ։

Զորավարժությունների ընթացքում բոլոր առաջադրանքները կատարվել են բարձր պրոֆեսիոնալիզմով, որոնց նպատակը ռազմական օդաչուների մարտական հմտությունների կատարելագործում էր:



Zinvor.info

Հեշթեգներ. ՊՆ  


Լրահոս