Այս մասին
Zinvor.info-յին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության բաժնի ղեկավար Այխան Հաջիզադեն։
Նա նշել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունները շարունակվում են։
«Գործընթացը շարունակվում է։ Այս հարցին օգոստոսի 24-ին անդրադարձել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական գործերի, արտաքին առևտրի և մշակույթի դաշնային հաստատությունների նախարար Հաջա Լաբիբի հետ համատեղ ասուլիսում։ Հաջորդ հանդիպումների մասին դեռ տեղեկություն չկա»,- ընդգծել է Հաջիզադեն:
ԱԳՆ խոսնակը հաստատել է, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանին։