Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը մեկնում է Հնդկաստան
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը մեկնում է Հնդկաստան
15:28     25 08 2023    
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական լրատվամիջոցներին, այցը տեղի կունենա օգոստոսի 28-ին։

Մայրաքաղաք Նյու Դելիում հայ պաշտոնյան բանակցություններ կվարի Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Դովալի հետ։

Սա Գրիգորյանի երկրորդ այցն է Հնդկաստան մեկ տարուց պակաս ժամանակահատվածում։ Նախորդը տեղի է ունեցել 2022 թվականի նոյեմբերին։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Հնդկաստան  


Լրահոս