Բելգիացի նախարար. Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում կայուն խաղաղության համար
  Բելգիացի նախարար.  Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում կայուն խաղաղության համար
11:58     25 08 2023    
Մենք գիտենք, որ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում կայուն խաղաղության ուղղությամբ։ Մի քանի օր առաջ ես Հայաստանի արտգործնախարարին ասացի, որ սա պատմական շանս է, անհրաժեշտ է օգտագործել երկխոսությունը:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 24-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ կայացած համատեղ ճեպազրույցի ժամանակ ասել է Բելգիայի արտգործնախարար Հաջա Լաբիբը։

Նախարարը նաև հավելել է, որ անհրաժեշտ է հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Մենք աջակցում ենք դրան, ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Բելգիա   Ադրբեջան  


Լրահոս