Նախագահ. Ադրբեջանը և Նախչըվանը կապվելու են երկաթուղով
  Նախագահ.  Ադրբեջանը և Նախչըվանը կապվելու են երկաթուղով
20:34     15 02 2021    
«Մենք մեծ ծրագրեր ունենք: Մենք մեկնարկել ենք վերականգնման աշխատանքները: Մենք կաշխատենք ականազերծման աշխատանքները կարճ ժամանակում ավարտել, պատճառված վնասի գնահատում իրականացնել, դրան զուգահեռ` արդեն մեկնարկ է տրվել ենթակառուցվածքային նախագծերին»:

Այս մասին, ինչպես հայտնում է Zinvor.info-ն, փետրվարի 14-ին՝ Լաչինի շրջանի Գյուլեբիրդ գյուղում Ադրբեջանի դրոշը բարձրացնելուց հետո հայտարարել է՝ նախագահ, Ադրբեջանի Զինված ուժերի Գերագույն հրամանատար Իլհամ Ալիևը:

«Այսօր Հորադիզում կատարվել է՝ Հորադիզ-Զանգիլան-Աղբենդ երկաթուղու հիմնարկեքը: Այս երկաթողին շատ մեծ ռազմավարական նշանակություն ունի: Առաջաին հերթին, այս երկաթուղին մեծ նշանակություն կունենա ինչպես ազատագրված հողեր քաղաքացիների ժամանման, այնպես էլ ապրանքների տեղափոխման համար:

Մյուս կողմից, այս երկաթգիծը գնալու է Նախչըվան: Նոյեմբերի 10-ին ստորագրված համատեղ հայտարարությունը պարունակում է՝ Նախչըվանի միջանցքի ստեղծման վերաբերյալ հատուկ դրույթ: Այդ աշխատանքներն արդեն սկսվել են: Վստահ եմ, որ մեր նախաձեռնությամբ իրականացվող այս նախագիծը կկատարվի: Երկար դադարից հետո, Ադրբեջանը և նրա բաղկացուցիչ մասը՝ Նախչըվանի Ինքնավար Հանրապետությունը, միանալու են երկաթուղով, և այդպիսով կիրականացվեն մեր ռազմավարական, տնտեսական և քաղաքական նպատակները», - ասել է պետության ղեկավարը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս