Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Հաջիզադեն X (Twitter) սոցցանցում գրել է.
«Տարօրինակ է տեսնել, թե ինչպես է մի երկիր պայքարում իր տարածքում անջատողականության դեմ՝ միաժամանակ աջակցելով անջատողականությանը այլ երկրներում: Անընդունելի է Իսպանիայի կողմից անօրինական անջատողական ռեժիմի առաջմղումը, որը Հայաստանի կողմից ստեղծվել է Ադրբեջանի ինքնիշխան տարածքում: Մենք խստորեն դատապարտում ենք այս ապակառուցողական մոտեցումը»։
Նշենք, որ Ռուսաստանում Իսպանիայի դեսպանությունը հայտարարել էր Ղարաբաղում հայ անջատողականներին օգնություն տրամադրելու մասին։ Իսպանիայի դեսպանությունը X (Twitter) սոցցանցում տեղադրած հրապարակման մեջ նշել է, որ ֆինանսական և սոցիալական աջակցություն կտրամադրվի 250 ընտանիքի։ Ավելին, հրապարակման մեջ պետական գերատեսչությունն օգտագործել է ղարաբաղցի անջատողականների, այսպես կոչված «դրոշը»։