Ադրբեջանի ԱԳՆ-ն շնորհավորել է Պակիստանին Անկախության օրվա առթիվ
Ադրբեջանի ԱԳՆ-ն շնորհավորել է Պակիստանին Անկախության օրվա առթիվ
16:23     14 08 2023    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) շնորհավորել է Պակիստանի ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱԳՆ-ի X սոցցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Անկախության օրվա կապակցությամբ մենք մեր լավագույն և անկեղծ մաղթանքներն ենք փոխանցում Պակիստանի կառավարությանն ու եղբայրական ժողովրդին։ Անհամբերությամբ սպասում ենք մեր երկկողմ հարաբերությունների և ռազմավարական գործընկերության ընդլայնմանը»,- ասված է գրառման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ