Թուրքիայի պաշտպանության նախարար. Մենք համաձայնության ենք եկել Ադրբեջանի հետ KAAN կործանիչի հարցում
  Թուրքիայի պաշտպանության նախարար. Մենք համաձայնության ենք եկել Ադրբեջանի հետ KAAN կործանիչի հարցում
11:52     14 08 2023    
«Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ տեղական արտադրության KAAN կործանիչի վերաբերյալ»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին A Haber-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

Նա ասել է, որ Թուրքիան այս հարցում համաձայնության կգա այլ երկրների, այդ թվում՝ Պակիստանի հետ:

«F-15-ը մեզ չտվեցին: Այսպիսով, նրանք մեզ դրդեցին կառուցել մեր սեփական ինքնաթիռը: Կարելի է ասել՝ որ նրանք նույնիսկ մեզ լավություն արեցին»։

Նախարարի խոսքով, բարեկամ և եղբայրական երկրներն աշխատում են KAAN-ի հետ կապված նախագծում գործընկերներ դառնալու ուղղությամբ:
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան