Հիքմեթ Հաջիև. Դեսպաններն ու ռազմական կցորդները մեկնում են Ջաբրայիլ և Զանգիլան
  Հիքմեթ Հաջիև.  Դեսպաններն ու ռազմական կցորդները մեկնում են Ջաբրայիլ և Զանգիլան
15:03     06 02 2021    
Ադրբեջանում գործող դեսպանները, ռազմական կցորդները և միջազգային կազմակերպությունների ղեկավարները մեկնում են ազատագրված Ջաբրայիլի և Զանգիլանի շրջաններ:

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրահանգների համաձայն՝ մենք Ադրբեջանում գործող դեսպանների, ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների ղեկավարների հետ միասին ճանապարհ ընկանք, որպեսզի այցելենք ազատագրված Ջաբրայիլի և Զանգիլանի շրջաններ», - գրել է Հիքմեթ Հաջիևը:
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս