Համայնք. Կոչ ենք անում Լիտվային չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին
  Համայնք.  Կոչ ենք անում Լիտվային չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին
10:42     10 08 2023    
Արևմտյան Ադրբեջանի համայնքը դատապարտում է Լիտվայի կողմնակալ դիրքորոշումը Ադրբեջանի նկատմամբ, որը նա պարբերաբար ցուցադրում է Հայրենական պատերազմից հետո։ Ցավալի է, որ այս երկիրը ընտրովի մոտեցում է ընտրել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անջատողականությունը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է համայնքի հայտարարության մեջ։ «Արևմտյան Ադրբեջանի համայնքը կոչ է անում Լիտվային՝ չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին, այլ կենտրոնանալ ազգային փոքրամասնությունների հետ կապված իր խնդիրների լուծման վրա։

Եթե Լիտվան իրեն համարում է «արդարության ավետաբեր», ապա կարող է, օգտագործելով սերտ հարաբերությունները Հայաստանի հետ, որին համարում է իր բարեկամը և որը 30 տարի օկուպացման տակ է պահել ադրբեջանական տարածքները, իրականացրել էթնիկ զտումներ՝ պաշտոնական Երևանի առջև բարձրացնել արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց նախնիների հայրենիք վերադարձի հարցը»,- նշվում է հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Արևմտյան-Ադրբեջանի-համայնք