Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով հայկական ԶԼՄ-ներին, այս մասին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո հայտարարել է «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար, գնդապետ Սարգիս Պողոսյանը։
Մեկ ժամից ավելի է, ինչ ջոկատի անդամներն ու նրանց համախոհները գտնվում են ՀՀ կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջում են քայլեր ձեռնարկել «Լաչինի միջանցքը ապաշրջափակելու ուղղությամբ, իսկ դա չկատարելու դեպքում զինել իրենց Լաչինի միջանցքի ուժային ապաշրջափակման համար»։
«Այստեղ կսպասենք պատասխանի՝ եթե ճանապարհը չբացվի, մենք դա կանենք ուժով»,- ասել է Պողոսյանը։