Հաջիզադեն Լիտվայի ԱԳՆ ղեկավարին կոչ է արել չխաբվել հայկական կեղծ քարոզչությանը
 Հաջիզադեն Լիտվայի ԱԳՆ ղեկավարին կոչ է արել չխաբվել հայկական կեղծ քարոզչությանը
18:12     09 08 2023    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն պատասխանել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի թվիթերյան գրառմանը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Այխան Հաջիզադեն Լիտվայի նախարարին հորդորել է չխաբվել հայկական կեղծ քարոզչությանը:

«Պարոն Լանդսբերգիս, լավ կլիներ, որ Դուք չխաբվեք հայկական կեղծ քարոզչությանը: Հայկական կողմը վերջին 3 տարիներին չարաշահել է Լաչինի ճանապարհը: Ցավոք, այս տարիների ընթացքում Լիտվան լռություն է ցուցաբերել»,- նշել է նա:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Լիտվա