Պաշտպանության իրավունք. ինչպես է Ադրբեջանը պայքարում Ֆարիդ Սաֆարլիի համար
  Պաշտպանության իրավունք.  ինչպես է Ադրբեջանը պայքարում Ֆարիդ Սաֆարլիի համար
09:21     03 08 2023    
«Ֆարիդ Սաֆարլիի մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն տեղեկություն ստանալուց ի վեր` Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության հետ համատեղ աշխատանք է տարվում առողջական վիճակը պարզելու, Իրանից հարցը պարզելու, նրա իրավունքները պաշտպանելու և փաստաբան տրամադրելու ուղղությամբ։ Այդ կապակցությամբ բազմիցս պաշտոնական դիմումներ են ուղարկվել իրանական կողմին և պարբերաբար քննարկումներ են անցկացվել»։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով պնդումնեն այն մասին, որ Իրանում մարտի 4-ին ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Ֆարիդ Գաբիլ օղլու Սաֆարլիին փաստաբան չի տրամադրվել դատավարական գործընթացի շրջնակներում:

«Կապ է պահպանել ընտանիքի և անձամբ Ֆարիդ Սաֆարլիի հետ: Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը հանդիպումներ է ունեցել Ֆարիդ Սաֆարլիի հետ, գրեթե ամեն օր հեռախոսով կապ է պահպանվել նրա հետ։ Ֆարիդ Սաֆարլին հնարավորություն է ունեցել հեռախոսային կապ պահպանել ընտանիքի հետ։

Իրանական կողմին ուղղված բազմիցս դիմումներից հետո՝ կապված մեր քաղաքացու իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքների կազմակերպման հետ, Իրանի օրենսդրությանը և դատական գործընթացի պահանջներին համապատասխան, հակառակ կողմի մի քանի փաստաբանների մասին տեղեկություն է տրամադրվել Ֆարիդ Սաֆարլիի ընտանիքին Թավրիզում մեր գլխավոր հյուպատոսության կողմից։ Նշվել է, որ այդ գործընթացին Ադրբեջանում բնակվող փաստաբանի ներգրավումը նախատեսված չէ Իրանի օրենսդրությամբ։

Թեև դատական նիստերի ամսաթվերի և դրանց մեր գլխավոր հյուպատոսության պաշտոնյաների մասնակցության վերաբերյալ խնդրանք էր ուղղվել իրանական կողմին, սակայն Իրանը չարձագանքեց մեր խնդրանքներին, և դատական նիստերին մասնակցությունն անհնար դարձավ։ Բացի այդ, չնայած մեր դիմումներին, մեղադրյալին նույնպես թարգմանիչ չի տրամադրվել։

Միաժամանակ պարզվել է, որ հուլիսի 19-ի դատական նիստում Սաֆարլիին առաջադրված «լրտեսության» մեղադրանքը փոխարինվել է «լրտեսություն կատարելու մտադրության» մեղադրանքով։

Ներկայումս աշխատանքներ են տարվում, որպեսզի Ֆարիդ Սաֆարլիի ընտանիքն այցելի իրենց որդուն»,- ասել է Ա.Հաջիզադեն:
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ  


Լրահոս