Զախարովան՝ Փաշինյանին. «Բառերի հետ ձեռնածություն անելը լավ բանի չի բերում»
 Զախարովան՝ Փաշինյանին.  «Բառերի հետ ձեռնածություն անելը լավ բանի չի բերում»
21:19     02 08 2023    
«Ռուսաստանն անհասկանալի է համարում փաստարկները՝ կապված ռուս խաղաղապահների՝ Ղարաբաղից դուրս գալու հնարավոր որոշման հետ, հատկապես ներկայիս ծայրահեղ ոչ հասարակ հումանիտար իրավիճակի ֆոնին։ Ավելին, Մոսկվայի դեմ ուղղված պնդումները՝ Հայաստանի ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղը որպես ադրբեջանական ճանաչելուց հետո ջանքերի պակասի մասին կրկնակի անտեղի են»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ ռուսական լրատվամիջոցներին հղումով, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

Զախարովան ընդգծել է, որ Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչները հաճախ ոչ միանշանակ դիրքորոշում են ցուցաբերում մի շարք առանցքային հարցերի շուրջ։ Մոսկվան ցանկանում է, որ խաղաղապահների գործունեության հետ կապված երկիմաստություն չլինի։

«Բառերի հետ ձեռնածություն անելը լավ բանիի չի բերում: Ամենաբարձր մակարդակով մեկ անգամ չէ, որ նշվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի առանցքային ներդրումը իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում, և ընդգծվել է իրավիճակի կարգավորմանն ուղղված նրա գործողությունների պահանջը»,- ասել է Զախարովան։
Zinvor.info

Հեշթեգներ. Զախարովա   Փաշինյան  


Լրահոս