ԱԳՆ. Արարատ Միրզոյանը կոպտորեն խեղաթյուրում է բանակցային գործընթացի էությունը
  ԱԳՆ.  Արարատ Միրզոյանը կոպտորեն խեղաթյուրում է բանակցային գործընթացի էությունը
13:14     28 07 2023    
Հուլիսի 27-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցում, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ պահանջներ հնչեցնելուց բացի, անհիմն շահարկումներ է արել՝ կոպտորեն խեղաթյուրելով բանակցային գործընթացի էությունը և ձեռք բերված պայմանավորվածությունները, իմնչպես նաև պատմական փաստերը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ հայկական կողմի հակաադրբեջանական արշավը, որը չի կատարում տարբեր միջազգային հարթակներում ստանձնած խոստումներն ու պարտավորությունները, ինչպես նաև իր հռետորաբանությունը՝ զրոյացնելով խաղաղության պայմանագրի բանակցությունները և միջազգային միջնորդների ջանքերը, մեկ անգամ ևս ապացուցում են, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ  


Լրահոս