Պաշտպանական արդյունաբերության նախարարությունից
Zinvor.info-յին հայտնել են, որ ADEX-ին զուգահեռ կանցկացվի «Ներքին անվտանգություն, պաշտպանություն և փրկարարական սարքավորումներ» (Securex Caspian) 14-րդ միջազգային ցուցահանդեսը։ Ցուցահանդեսները կանցկացվեն Բաքվի Էքսպո կենտրոնում։
ADEX ցուցահանդեսն անցկացվում է Պաշտպանական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության աջակցությամբ։ Միջոցառման կազմակերպիչն է Caspian Event Organizers-ը:
Ցուցահանդեսը պայմաններ կստեղծի ինչպես Ադրբեջանի ռազմարդյունաբերական համալիրի, այնպես էլ համաշխարհային ընկերությունների հնարավորությունների ցուցադրման համար: