Ավելի քան 32 հազար հեկտար ականազերծված տարածք՝ Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում
Ավելի քան 32 հազար հեկտար ականազերծված տարածք՝ Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում
15:28     18 07 2023    
Ընթացիկ տարվա հուլիսին ազատագրված տարածքներում ադրբեջանական բանակի ինժեներական զորքերի ստորաբաժանումների գործունեության արդյունքում ամբողջությամբ ականազերծվել է մինչև 610 հեկտար տարածք։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, մինչ օրս ինժեներա-սակրավորական ստորաբաժանումների կողմից ականներից ու չպայթած զինամթերքից մաքրվել է 32 285 հա ազատագրված տարածք։ Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել և ոչնչացվել է 10 207 հակահետևակային, 2 580 հակատանկային ական և 10 447 չպայթած զինամթերք։

Բացի այդ, պետական այլ գերատեսչությունների հետ փոխգործակցության արդյունքում դժվար տեղանքով, այդ թվում՝ բարդ ժայռոտ տեղանքով տրանսպորտային միջոցների և ռազմական տեխնիկայի շարասյուների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով, անցկացվել են մատակարարման նոր ուղիներ։ Ընթացիկ տարվա հուլիսին արդիականացվել և վերականգնվել են ավելի քան 70 կմ մատակարարման գործող ուղիներ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Արևելյան-Զանգեզուր  


Լրահոս