Zinvor.info-յի փոխանցմամբ՝ հերթական ավտոշարասյունն է ուղարկվել Բաքվի Գարադաղի շրջանի «Գոբու պարկ-3» բնակելի համալիրից։ Այս փուլում Լաչին է տեղափոխվել ևս 18 ընտանիք՝ 73 հոգի։
Ընտանիքները կապրեն տներում, որոնք օկուպացիայի ավարտից հետո վերականգնվել կամ վերակառուցվել են պետության ղեկավարի հանձնարարությամբ։
Ընտանիքներին Լաչին քաղաք ճանապարհելու արարողությանը մասնակցել են Փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի, Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի մաս կազմող Լաչինի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչության և Լաչինի շրջանի գործադիր իշխանության ներկայացուցիչներ: