Ռևանշիստ Ավետիսյան. Հայոց բանակում սպաները զինվորներին դիտարկում են որպես ստրուկ
 Ռևանշիստ Ավետիսյան.  Հայոց բանակում սպաները զինվորներին դիտարկում են որպես ստրուկ
12:52     17 07 2023    
Այսպես կոչված «Մարտական եղբայրություն» միավորման (հայ ռևանշիստների կիսառազմական կազմակերպություն-Խմբ.) անդամ Ավետիս Ավետիսյանը խոսել է հայկական բանակի իրողությունների մասին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ նա իր հայտարարությունը հնչեցրել է հայկական Radio FM 106.5 ռադիոկայանի եթերում։

«Ամենամեծ խնդիրը մարտական ոգու բացակայությունն է»,- ասել է նա՝ պատասխանելով հաղորդավարի հարցին, թե որո՞նք են Հայաստանի զինված ուժերի ամենամեծ խնդիրները։

«2020 թվականից հետո մենք տեսնում ենք հայկական բանակի ոգու զգալի անկում, մարտական դիրքերում որևէ փոփոխություն չկա: Այս պահին սա ամենասուր խնդիրն է, և եթե մենք չկարողանանք բարոյահոգեբանական ոգին բարձրացնել, ապա չգիտեմ, թե ինչ կլինի հետո։

Իմ շրջապատում շատ են ծառայող կամ թոշակի անցած զինծառայողները, որոնց հետ ես անընդհատ կապի մեջ եմ։ Մեր խնդիրն առաջին հերթին տեսնում եմ նրանում, որ մեր զինվորներն իրենց սպաներին նայելիս թշնամի են տեսնում։ Վարդենիսում (Բասարքեչար - Խմբ.) զինվորները վախենում են սպաներից: Նրանք ավելի շատ նայում են սպաների ուղղությամբ, քան հակառակորդի։ Սպան պետք է մեծ եղբոր պես լինի, բայց մեր բանակում սպաները զինվորներին դիտարկումն են որպես ստրուկ»,- ասել է Ավետիսյանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Բանակ  


Լրահոս