Ավարտվել է Ալբանիայի նախագահի պաշտոնական այցն Ադրբեջան
 Ավարտվել է Ալբանիայի նախագահի պաշտոնական այցն Ադրբեջան
11:18     08 07 2023    
Հուլիսի 8-ին ավարտվել է Ալբանիայի Հանրապետության նախագահ Բայրամ Բեգայի պաշտոնական այցն Ադրբեջան։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվում են երկու երկրների պետական դրոշները, հարգարժան հյուրի պատվին շարվել է պատվո պահակախումբ։

Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգային և նրա տիկնոջը՝ Արմանդա Բեգային ճանապարհել են Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաևը և այլ պաշտոնյաներ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալբանիա   Ադրբեջան  


Լրահոս