Ալբանիայի նախագահ. Այն ամենը, ինչ Հեյդար Ալիևն արեց Ադրբեջանի համար, հավերժ կմնա պատմական հիշողության մեջ
  Ալբանիայի նախագահ.  Այն ամենը, ինչ Հեյդար Ալիևն արեց Ադրբեջանի համար, հավերժ կմնա պատմական հիշողության մեջ
10:38     08 07 2023    
Մայիսին կայացել է տնտեսական, արդյունաբերական և տեխնոլոգիական համագործակցության հարցերով Ալբանիայի և Ադրբեջանի համատեղ աշխատանքային խմբի նիստը։ Այդ աշխատանքային խմբի ստեղծումը կարևոր քայլ է համարվում կենսական նշանակություն ունեցող այլ ոլորտներում կապերի հետագա խորացման տեսանկյունից։ Ուստի, այս աշխատանքային խմբի հիման վրա համատեղ միջկառավարական հանձնաժողովի ստեղծման համաձայնագիրը, որի նիստը տեղի կունենա 2024 թվականին Բաքվում, հստակորեն մարմնավորում է երկու երկրների կառուցողական ոգին և փոխըմբռնումը:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգայը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Այս տարվա սկզբին ես հնարավորություն ունեցա մասնակցելու Բաքվի Գլոբալ ֆորումին, որը ևս մեկ կարևոր նախաձեռնություն է փորձի, մեր երկրների և մոլորակի ապագայի վերաբերյալ առաջադեմ տեսակետների փոխանակման առումով: Նախագահ Հեյդար Ալիևի 100-ամյակի տարում Ադրբեջանի զարգացման և հզորացման վերաբերյալ նրա բացառիկ տեսակետը զգում են բոլոր նրանք, ովքեր գալիս են ձեր երկիր։ Այն ամենը, ինչ նա արել է Ադրբեջանի համար, հավերժ կմնա պատմական հիշողության մեջ և կծառայի ձեր երկրի հետագա զարգացմանը»,- ընդգծել է Ալբանիայի նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալբանիա   Ադրբեջան  


Լրահոս