Կայացել է Ալբանիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
 Կայացել է Ալբանիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
12:21     07 07 2023    
Այսօր տեղի է ունեցել Ադրբեջան ժամանած Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգայի դիմավորման պաշտոնական արարողությունը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։

Հրապարակում, որտեղ ծածանվում են երկու երկրների պետական դրոշները, Բայրամ Բեգայի պատվին պատվո պահակախումբ է շարվել։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմավորել է Բայրամ Բեգային։ Պատվո պահակախմբի պետը զեկուցել է Ալբանիայի նախագահին: Բայրամ Բեգայը ողջունել է ադրբեջանցի զինվորներին: Իլհամ Ալիևն ու Բայրամ Բեգայը քայլել են պատվո պահակախմբի առջևով։

Հնչել են Ալբանիայի և Ադրբեջանի պետական օրհներգերը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ալբանիա  


Լրահոս