Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Մեր աղբյուրներն ասում են, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այնքան էլ ոգևորված չէ այս նշանակմամբ, և դեսպանի ու նախարարի հարաբերություններում որոշակի լարվածություն կա: Ոմանք դա բացատրում են նրանով, որ Արսենյանի թեկնածությունն առաջադրել և առաջ է մղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իսկ Արարատ Միրզոյանը ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ, որ 2021-ի ընտրություններից հետո Ալեն Սիմոնյանն իր «աթոռին» է նստել` իրեն «գործուղելով» ԱԳՆ, ինչն ինքը պաշտոնի իջեցում է դիտում», - գրում է թերթը:
«Բացի այդ, ժամանակին Գուրգեն Արսենյանն ԱԺ-ում մի ելույթ է ունեցել, որտեղ, իրեն բնորոշ ոճով, մի թեթեւ դաս է տվել Միրզոյանին` խորհուրդներ տալով, առաջարկներ անելով»: