Azercosmos. Azersky-ը կիբերհարձակման զոհ չէ
 Azercosmos.  Azersky-ը կիբերհարձակման զոհ չէ
18:23     06 07 2023    
Թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանը կից Տիեզերական գործակալությունը (Azercosmos) մեկնաբանել է այն հարցը, թե արդյոք Azersky արբանյակը, որն իր առաքելությունն ավարտեց ժամկետից 1 տարի շուտ, կիբերհարձակման զոհ է դարձել:

Կազմակերպության խորհրդի նախագահ Սամադդին Ասադովը Report-ին ասել է, որ Ադրբեջանն այս ոլորտում պաշտպանվածության բարձր մակարդակ ունի։

«Նման բան կարող են պնդել այն մարդիկ, ովքեր գաղափար չունեն այս հարցի մասին։ Ներկայումս արբանյակային ոլորտում պաշտպանությունն այնպիսի մակարդակի վրա է, որ կիբերհարձակումն ընդհանրապես քննարկման առարկա չէ։ Սա միանշանակ է: Ինչպես արդեն նշել ենք հայտարարությունում, արբանյակի հետ կապի կորստի պատճառն այն է, որ այն բախվել է երկնաքարի կամ փոքր տիեզերական աղբի հետ։ Բախումը հաստատող փաստեր կան»,- ասել է նա։

Azercomos-ի պաշտոնական ներկայացուցիչը բացատրել է նաև արբանյակի հետ նորից կապ հաստատելու անհնարինության պատճառը. «Արբանյակի հետ շփվելու համար այն պետք է էներգիա ունենա։ Երբ արբանյակը բախվում է երկնաքարին կամ տիեզերական աղբին, դրա էլեկտրացանցը շարքից դուրս է գալիս»:
Zinvor.info

Հեշթեգներ. Azercosmos   Azersky  


Լրահոս