Zinvor.info-ն հայտնում է, որ այսօր դատավոր Ֆահմին Հումբաթովի նախագահությամբ դատական նիստում նախատեսվում է ավարտին հասցնել դատավարությունը և հրապարակել դատավճիռը։
Նշենք, որ հայ զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը, ուժ կիրառելով Ադրբեջանի Հանրապետության Զանգիլանի շրջանի Ռազդարա գյուղում գտնվող պետական սահմանը հսկող ԱՀ զորամասի զինծառայողների նկատմամբ, ապօրինի հատել են սահմանը երկրի տարածքում ահաբեկչություն իրականացնելու նպատակով։
Հայկական դիվերսիոն խմբի անդամների ձերբակալության ժամանակ Հարություն Յուրիկի Հովագիմյանից առգրավվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ և 5,45 մմ տրամաչափի 10 պարկուճ։
Հարություն Յուրիկի Հովագիմյանին և Կարեն Աշոտի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ԱՀ ՔՕ 206.3.2 (մաքսանենգ ճանապարհով հրազենի և ռազմամթերքի տեղափոխում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), 214.2.1, 214.2.3 (ահաբեկչություն մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ հրազենի գործադրմամբ), 228.2.1 (մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնությամբ հրազենի ապօրինի ձեռքբերում, փոխադրում, պահպանում), 283.2.1 (ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելության և թշնամանքի հրահրում բռնության կիրառմամբ կամ դրա կիրառման սպառնալիքով) և 318.2 (մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատումը) հոդվածներով: