Հաղթանակի օրը Ադրբեջանում կլինի ոչ աշխատանքային տոնական օր
 Հաղթանակի օրը Ադրբեջանում կլինի ոչ աշխատանքային տոնական օր
14:30     13 01 2021    
Հաղթանակի օրը կլինի ոչ աշխատանքային տոնական օր:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, դա արտացոլվել է՝ նախագահ Իլհամ Ալիևի կողմից այսօր հաստատված՝ Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխության մեջ:

Նշենք, որ օրենքի ընդունումը բխում է նախագահ Իլհամ Ալևի՝ «Ադրբեջանի Հանրապետությունում Հաղթանակի օր հաստատելու մասին» 2020 թվականի դեկտեմբերի 3-ի հրամանագրից:

Նոյեմբերի 8-ը Ադրբեջանում ամեն տարի նշվելու է որպես Հաղթանակի օր:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հաղթանակի-օր  


Լրահոս