Ալիև. Ֆրանսիայի ոստիկանության կողմից ալժիրցի դեռահասի սպանությունը ռասիզմի ևս մեկ նշան է
  Ալիև.  Ֆրանսիայի ոստիկանության կողմից ալժիրցի դեռահասի սպանությունը ռասիզմի ևս մեկ նշան է
13:52     05 07 2023    
Ֆրանսիական ոստիկանության կողմից վերջերս 17-ամյա ալժիրցու սպանությունը՝ ռասիզմի և իսլամաֆոբիայի ևս մեկ նշան է այս երկրում:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում՝ «Չմիավորման շարժում. միասնական և անսասան դիմակայել առաջացող մարտահրավերներին» թեմայով Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական նիստում։

«Այս կապակցությամբ մենք միանում ենք ՄԱԿ-ի հայտարարությանը, որտեղ ափսոսանք է հայտնվում ոստիկանների կողմից գնդակահարության կապակցությամբ և կոչ է արվում Ֆրանսիային՝ «լրջորեն անդրադառնալ իրավապահ մարմիններում ռասիզմի և խտրականության խորը խնդիրներին», - ասել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Ադրբեջան  


Լրահոս