ԱԳՆ. Ադրբեջանն ակնկալում է, որ Ֆրանսիան հնարավորինս արագ կբացահայտի և կպատժի՝ AzTV նկարահանող խմբի վրա հարձակվողներին
  ԱԳՆ.  Ադրբեջանն ակնկալում է, որ Ֆրանսիան հնարավորինս արագ կբացահայտի և կպատժի՝ AzTV նկարահանող խմբի վրա հարձակվողներին
09:29     30 06 2023    
Ադրբեջանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ֆրանսիայում ադրբեջանցի լրագրողների վրա հարձակումը։

«Մենք ակնկալում ենք, որ լրագրողների վրա կատարված այս հրեշավոր հարձակումը կարճ ժամանակում կհետաքննվի Ֆրանսիայի իրավապահ մարմինների կողմից, մեղավորները կբացահայտվեն և կպատժվեն», - ասվում է գերատեսչության Twitter-ի հրապարակման մեջ:

Նշենք, որ Ֆրանսիայում նկարահանումների ժամանակ հարձակման են ենթարկվել՝ «Ադրբեջանական հեռուստառադիոհեռարձակում» ՓԲԸ-ի աշխատակիցները։ Արդյունքում ռեպորտյորն ու օպերատորը թեթև վնասվածքներ են ստացել, իսկ տեսախցիկը վերցվել ու վնասվել է։ Երբ AzTV-ի աշխատակիցները պահանջել են վերադարձնել տեսախցիկը, նրանց սպառնացել են զենքով։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ