Մոսկվայում նշել են Ադրբեջանի Զինված ուժերի 105-ամյակը
Մոսկվայում նշել են Ադրբեջանի Զինված ուժերի 105-ամյակը
13:12     24 06 2023    
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանությունը հանդիսավոր ընդունելություն է կազմակերպել Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 105-ամյակի կապակցությամբ։

Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, Մոսկվայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Թուրքիայի, Գվինեա-Բիսաուի, Նամիբիայի, Նեպալի, Տանզանիայի և Անգոլայի դեսպանները, բազմաթիվ երկրների ռազմական կցորդներ, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաներ, Հեյդար Ալիևի Հիմնադրամի Ռուսաստանում գործող աշխատակիցներ։

Միջոցառման սկզբում հնչել են Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության օրհներգերը։

Դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն իր ելույթում նշել է, որ այս տարի լրանում է ադրբեջանական բանակի ստեղծման 105-ամյակը։ Այս համատեքստում նա հյուրերին տեղեկացրել է 44-օրյա պատերազմի և դրա արդյունքների մասին։ Դիվանագետն ընդգծել է, որ Ադրբեջանի քաջարի բանակը՝ գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, փայլուն հաղթանակ տարավ Հայրենական պատերազմում և ազատագրեց 30 տարի օկուպացված հողերը։ Նրա խոսքով՝ հաղթանակի ճանապարհին շատ դժվարություններ կային: «Օկուպանտները պաշտպանական գծեր էին կառուցել, իսկ գրավված բոլոր տարածքները ականապատել։ Ականների վտանգը այսօր էլ շարունակվում է, չնայած պատերազմի ավարտին», - հավելել է դեսպանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Զինված-ուժեր   105  


Լրահոս