Իլհամ Ալիև. Լաչինի անցակետի ստեղծումը մեր շատ ուժեղ քաղաքական կամքի ցուցիչ է
  Իլհամ Ալիև.  Լաչինի անցակետի ստեղծումը մեր շատ ուժեղ քաղաքական կամքի ցուցիչ է
17:08     23 06 2023    
Երկու ամիս առաջ սահմանային անցակետի ստեղծումը հայ-ադրբեջանական սահմանին՝ Լաչինի ուղղությամբ, մեր շատ ուժեղ քաղաքական կամքի ցուցիչ է։

Այս մասին հունիսի 23-ին ՊՆ Կոմանդոսի զորամասերից մեկին Մարտական դրոշի հանձնման արարողության ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը, հայտնում է Zinvor.info-ն։

«Եթե վերլուծենք վերջին երկուսուկես տարվա իրադարձությունները, ապա բոլորը կարող են տեսնել, որ մեր յուրաքանչյուր քայլի հետևում կա ուժեղ քաղաքական կամք, կա ուժ, կար տրամաբանություն, կա միջազգային իրավունք, և յուրաքանչյուր հաջորդ քայլը նախորդի տրամաբանական շարունակությունն է»,- նշել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս