Ադրբեջանի նախագահ. Հատուկ նշանակության ուժերը բարձր պրոֆեսիոնալիզմ և հերոսություն ցուցաբերեցին Ղարաբաղյան երկրորդ պատերազմում
  Ադրբեջանի նախագահ. Հատուկ նշանակության ուժերը բարձր պրոֆեսիոնալիզմ և հերոսություն ցուցաբերեցին Ղարաբաղյան երկրորդ պատերազմում
15:16     23 06 2023    
Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հատուկ նշանակության ուժերը ցուցաբերեցին բարձր պրոֆեսիոնալիզմ և հերոսություն։ Նրանք առանձնահատուկ դեր են խաղում բազմաթիվ ռազմական գործողություններում։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 23-ին ՊՆ Կոմանդոսի զորամասերից մեկին Մարտական դրոշի հանձնման արարողության ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն հրամանատար Իլհամ Ալիևը։

«Հաշվի առնելով այս ամենը և ժամանակակից մարտական գործողությունները՝ ես որպես խնդիր դրեցի նոր կոմանդոսի ուժերի ստեղծումը, և այն հաջողությամբ իրականացվում է»,- նշել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ  


Լրահոս