Շարունակվում են ադրբեջանա-թուրքական «Alpan-2023» համատեղ զորավարժությունները - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Շարունակվում են ադրբեջանա-թուրքական «Alpan-2023» համատեղ զորավարժությունները -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
10:28     23 06 2023    
Անձնակազմի տեսական և գործնական հմտությունները բարելավելու, ստորաբաժանումների փոխգործակցությունն ապահովելու և մարտունակությունը բարձրացնելու նպատակով՝ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական անձնակազմի մասնակցությամբ մեր երկրում շարունակվում են՝ «Alpa - 023» համատեղ զորավարժությունները։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը։

Զորավարժությունների հերթական օրը ռազմական օդաչուները բարձր պրոֆեսիոնալիզմով կատարել են՝ տարբեր բարձրությունների վրա թռիչք-վայրէջքի, բարդ պիլոտաժային և մարտական մանյովրներով առաջադրանքները, ինչպես նաև այլ տեսակի գործողությունների վերաբերյալ խնդիրները։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս