Ադրբեջանում ահաբեկչություն ծրագրած հայ դիվերսանտների գործն ուղարկվել է դատարան
 Ադրբեջանում ահաբեկչություն ծրագրած հայ դիվերսանտների գործն ուղարկվել է դատարան
19:08     21 06 2023    
Ավարտվել է ՀՀ ԶՈՒ դիվերսիոն խմբի կողմից Ադրբեջանի Զանգիլանի շրջանի Ռազդարա գյուղով անցնող պետականսահմանի խախտման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը, որը հարուցվել էր մայիսի 26-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչությունում:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, նախաքննության ընթացքում պարզվել է, որ հայ զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ ապօրինի ձեռք բերված հրազենով և ռազմամթերքով, բռնություն գործադրելով Պետական սահմանապահ ծառայության Զանգիլանի սահմանապահ ջոկատի զինծառայողների նկատմամբ, ապօրինի հատել են ԱՀ պետական սահմանը։

Բացի այդ, ԱՀ տարածքում ահաբեկչություն իրականացնելու նպատակով Զանգիլանի շրջանի Ռազդարա գյուղ մաքսանենգ ճանապարհով հրազեն և զինամթերք տեղափոխելով հարձակվել են պետական սահմանը պահպանող ԱՀ զորամասի զինծառայողների վրա։

Քննությամբ պարզվել է նաև, որ փախուստի փորձի ժամանակ հայկական դիվերսիոն խմբի անդամներից Հարություն Յուրիկի Հովագիմյանը ձերբակալելիս ունեցել է «Կալաշնիկով» ինքնաձիգ (ԱԿՄ) և 5,45 մմ տրամաչափի 10 պարկուճ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայ-դիվերսանտներ  


Լրահոս