Ադրբեջանի ԶՈւ հրթիռահրետանային ստորաբաժանումները կրակային խոցման առաջադրանքներ են կատարել - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանի ԶՈւ հրթիռահրետանային ստորաբաժանումները կրակային խոցման առաջադրանքներ են կատարել -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
13:53     19 06 2023    
2023 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ Հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները կատարել են կրակային խոցման առաջադրանքներ:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ՊՆ-ին, մշտական տեղակայման կետերից կենտրոնացման վայրեր դուրս բերված ստորաբաժանումները կատարել են կրակային դիրքեր զբաղեցնելու, կայանքների նախապատրաստման և մարտական կիրառման խնդիրներ:

Զորավարժությունների ընթացքում ստորաբաժանումները կրակ են վարել համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից:

Զորավարժությունների հիմնական նպատակն է կատարելագործել զինծառայողների գիտելիքներն ու ունակությունները, հրթիռահրետանային ստորաբաժանումների կառավարման հմտությունները, պլանավորել գործողությունները մարտական գործողությունների ընթացքում և կազմակերպել փոխգործակցություն այլ զորատեսակների հետ:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բանակ  


Լրահոս