Ադրբեջանը դադարեցրել է միջազգային օդանավակայաններում Իրանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը
 Ադրբեջանը դադարեցրել է միջազգային օդանավակայաններում Իրանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը
09:01     17 06 2023    
2023 թվականի հունիսի 23-ից Ադրբեջանը դադարեցնում է՝ Իրանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը Ադրբեջանի միջազգային օդանավակայաններում։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այդ մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանում Իրանի դեսպանատունը։

Հաղորդվում է, որ Ադրբեջան այցելող Իրանի քաղաքացիներին խնդրում են նախապես «ASAN վիզա» ստանալ կամ վիզա ստանալ Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունում:

Հերթական անգամ ուշադրություն է ներկայացվում նաև, որ Իրանի հետ Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ են։
Zinvor.info

Հեշթեգներ. ՊՆ  


Լրահոս