Կայացել է Պակիստանի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը
 Կայացել է Պակիստանի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը
13:05     15 06 2023    
Հունիսի 15-ին տեղի է ունեցել պաշտոնական այցով Ադրբեջանի Հանրապետություն ժամանած Պակիստանի Իսլամական Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆի դիմավորման պաշտոնական արարողություն։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ հրապարակում, որտեղ ծածանվել են երկու երկրների պետական դրոշները, Պակիստանի վարչապետի պատվին պատվո պահակախումբ է շարվել։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմավորել է Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆին։

Պատվո պահակախմբի պետը զեկուցել է Պակիստանի վարչապետին։

Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը ողջունել է ադրբեջանցի զինվորներին։

Նախագահ Իլհամ Ալիևը և վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը քայլել են պատվո պահակախմբի առջևով։

Հնչել են Պակիստանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության օրհներգները։
Zinvor.info

Հեշթեգներ. Պակիստան   Ադրբեջան  


Լրահոս