«Հայաստանը չի հավակնում բանակցություններ վարել Ղարաբաղի կարգավիճակի շուրջ». Միրզոյան
 «Հայաստանը չի հավակնում բանակցություններ վարել Ղարաբաղի կարգավիճակի շուրջ».  Միրզոյան
15:52     05 06 2023    
Հայաստանը չի հավակնում բանակցություններ վարել Ղարաբաղի կարգավիճակի շուրջ, քանի որ նման մանդատ չունի:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական լրատվամիջոցներին, այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը 2022 թվականի բյուջեի կատարողականի զեկուցման ժամանակ:

«Այի, մենք ԼՂ հայերից մանդատ չենք ստացել՝ իրենց ապագան բանակցելու համար, ըստ այդմ՝ մենք իրավունք չունենք որոշել նրանց կարգավիճակը, մենք այդպիսի հավակնություն էլ չենք ներկայացրել և չենք էլ փորձում այդպիսի բան անել»,- ասել է նա։

Միրզոյանի խոսքով՝ միակ բանը, որ իրենք փորձում ենք ապահովել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, ստեղծել երկխոսության մի մեխանիզմ, որտեղ Ղարաբաղի հայերը և պաշտոնական Բաքուն կարող են երկխոսել, քննարկել, բանակցել տարբեր հարցերի շուրջ:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,6 հազար քառ. կմ, որն ընդգրկում է ինչպես Լեռնային Ղարաբաղը, այնպես էլ Խորհրդային Ադրբեջանի անկլավները։
Zinvor.info

Հեշթեգներ. Միրզոյան   Հայաստան  


Լրահոս