Ալիևը՝ Փաշինյանին. Լաչին-Խանքենդի ճանապարհը բաց է
  Ալիևը՝ Փաշինյանին.  Լաչին-Խանքենդի ճանապարհը բաց է
11:35     26 05 2023    
Ադրբեջանը ոչ մի միջանցք չի արգելափակել, Լաչին-Խանքենդի ճանապարհը բաց է: Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հսկիչ սահմանային անցակետը տեղադրված է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթնաժողովի ժամանակ՝ պատասխանելով Հայաստանի վարչապետի անհիմն մեղադրանքներին, թե իբր Լաչինի ճանապարհը փակ է:

«Եվ այսօր այդ անցակետով Ադրբեջանի հայազգի բնակիչներն ազատ տեղաշարժվում են: Որևէ խոչընդոտ չկա», - ասել է Իլհամ Ալիևն ու հավելել, որ այդ ճանապարհով անարգել անցնում են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և շտապօգնության մեքենաները:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս