Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի. Իլհամ Ալիև
 Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի.  Իլհամ Ալիև
09:32     26 05 2023    
Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի:

ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 25-ին Մոսկվայում հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը՝ հյուրի կարգավիճակում ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում։

«Ուզում եմ ասել, որ մենք նման [տարածքային] պահանջներ [Հայաստանի նկատմամբ] չունենք։ Ինչ վերաբերում է «միջանցք» բառին, որ ես օգտագործել եմ նաև Հյուսիս-Հարավի դեպքում, օգտագործվում է նաև Արևելք-Արևմուտք միջանցքի հետ կապված։ «Միջանցք» բառի օգտագործումը ոչ մի կերպ չի նշանակում, թե մենք տարածքային հավակնություններ ունենք ինչ-որ մեկի նկատմամբ: Սա միջազգային եզրույթ է»,- ասել է նախագահը:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս