Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվություն է ներկայացրել ինժեներական զորքերի գործունեության մասին - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվություն է ներկայացրել ինժեներական զորքերի գործունեության մասին -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
12:21     24 05 2023    
Ազատագրված տարածքներում ադրբեջանական բանակի ինժեներական և սակրավորական ստորաբաժանումների գործունեության արդյունքում՝ այս տարվա մայիսին ամբողջությամբ ականազերծվել է մինչև 600 հեկտար տարածք։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով, մինչ օրս ինժեներական և սակրավորական ստորաբաժանումների կողմից ականներից և չպայթած զինամթերքից մաքրվել է մինչև 30420 հեկտար ազատագրված տարածք։ Ընդհանուր առմամբ հայտնաբերվել և ոչնչացվել է 10206 հակահետևակային, 2580 հակատանկային և 10446 միավոր չպայթած զինամթերք։

Բացի այդ, տարհանման ուղիները լավ վիճակում պահելու, տրանսպորտային միջոցների և զինտեխնիկայի շարասյունների անվտանգ և անխափան տեղաշարժն ապահովելու համար՝ 2023 թվականի մայիսին ադրբեջանական բանակի ինժեներական ստորաբաժանումների համագործակցությամբ՝ համապատասխան պետական կառույցների հետ ընդհանուր առմամբ 830 կմ ճանապարհները մաքրվել են ձյունից:

Նշենք, որ հիմնական ջանքերն ուղղված են՝ ազատագրված տարածքների բնակավայրերի, ցանքատարածքների, ճանապարհների և ենթակառուցվածքային օբյեկտների ականազերծմանը։

Ազատագրված տարածքներում շարունակվում են՝ ականների և չպայթած զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքները, ինչպես նաև ինժեներական աջակցության այլ համապատասխան միջոցառումները։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս