Ադրբեջանցի ապագա սպաները «Կոմանդոսի դասընթացներ» են անցնում - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանցի ապագա սպաները «Կոմանդոսի դասընթացներ» են անցնում -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
13:29     23 05 2023    
Կոմանդոսի Լեռնային ուսումնական կենտրոնում շարունակվում է «Կոմանդոսի սկզբնական դասընթացը» Հեյդար Ալիև անվան Ռազմական ինստիտուտի 4-րդ կուրսի կուրսանտների ներգրավմամբ։

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից Zinvor.info-յին հայտնել են, որ ծանոթանալով անվտանգության կանոններին՝ կուրսանտները հանձնում են շարային և ֆիզիկական պատրաստության տարբեր նորմատիվներ, կատարելագործում են զենքերը մարտական պատրաստության բերելու, ինչպես նաև դիպուկ կրակով պայմանական հակառակորդի թիրախները հայտնաբերելու և ոչնչացնելու հմտությունները:

Կոմանդոսի պատրաստման դասընթացը, որն անցկացվում է թուրքական մոդելով պրոֆեսիոնալ սպայական կադրեր պատրաստելու համար, հիմնականում ուշադրություն է դարձվում կուրսանտների տեսական գիտելիքների և դաշտային հմտությունների կատարելագործմանը։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս