Մեկնարկել է ադրբեջանական բանակի Գլխավոր շտաբի պետի պաշտոնական այցը Պակիստան
  Մեկնարկել է ադրբեջանական բանակի Գլխավոր շտաբի պետի պաշտոնական այցը Պակիստան
12:22     23 05 2023    
Մայիսի 23-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Պակիստանի Իսլամական Հանրապետություն՝ այս երկրի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ասիմ Մունիրի հրավերով։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են պաշտպանության նախարարությունից, այցի շրջանակներում պլանավորված է՝ Ք.Վելիևի հանդիպումը Պակիստանի ռազմական ղեկավարության հետ, նախատեսվում է այցելություն մի շարք ռազմական նշանակության ձեռնարկություններ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Պակիստան