Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին մայիսի 22-ին Վիլնյուսում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հիշեցնելով, որ անցյալ տարվա մայիսին Լիտվայի նախագահի՝ Բաքու կատարած այցից երկու ամիս անց Եվրահանձնաժողովը և Ադրբեջանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին, պետության ղեկավարն ընդգծել է, որ այդ հուշագիրը ներկայումս հաջողությամբ իրականացվում է: «Ադրբեջանը շատ լուրջ քայլեր է ձեռնարկում բնական գազի եվրոպական շուկաներ փոխադրման համար։ Փոխադրվող, այսինքն՝ արտահանվող գազի ծավալը տարեցտարի աճում է ու կշարունակի աճել»։