Ալիև. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրումն անխուսափելի է
  Ալիև.  Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրումն անխուսափելի է
15:38     22 05 2023    
Այսօր մենք մտքերի լայն փոխանակություն ունեցանք նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Ես Լիտվայի նախագահին տեղեկացրեցի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների մասին։ Մենք հուսով ենք, որ խաղաղ բանակցություններն ի վերջո տևական խաղաղություն կբերի Կովկասին:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին մայիսի 22-ին Վիլնյուսում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Հիշեցնելով, որ ադրբեջանական հողերը մոտ 30 տարի օկուպացման տակ են գտնվել, պետության ղեկավարն ընդգծել է. «Օկուպացիայի հետևանքով 1 միլիոն ադրբեջանցիներ վտարվել են իրենց հարազատ հողերից, մեր հողերի շուրջ 20 տոկոսը գտնվել են օկուպացիայի տակ:

Օկուպանտները ոչնչացրել են, կարելի է ասել, ամբողջ ենթակառուցվածքը, շինությունները, այդ թվում՝ պատմական հուշարձանները։ Մենք կարծում ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումն անխուսափելի է, և մեր կողմից ձգտում ենք կառուցողական ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար։ Բնականաբար, այս խաղաղության համաձայնագիրը պետք է համապատասխանի միջազգային նորմերին ու սկզբունքներին», - հայտարարել է Իլհամ Ալիևը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իլհամ-Ալիև  


Լրահոս