Հանրահավաքը լուսաբանող
Zinvor.info-ն հայտնում է, որ ակցիայի մասնակիցները հայտարարության մեջ քննադատել են Իրանի վարչակարգը։
«Իրանում ստեղծվել է մի ռեժիմ, որը ճնշում է իր քաղաքացիներին, վտանգում է անվտանգությունը Մերձավոր Արևելքում և սպառնում է համաշխարհային խաղաղությանը։ Այս ռեժիմը միջնադարյան վերաբերմունք է ցուցաբերում իր քաղաքացիների նկատմամբ՝ հեռու քաղաքակիրթ համաշխարհային արժեքներից, տեռոր և մոլեռանդություն է արտահանում Մերձավոր Արևելքի երկրներ, վտանգում է համաշխարհային խաղաղությունը»,- ասվում է փաստաթղթում։
Նշվում է նաև, որ Իրանի քաղաքացիները երկար տարիներ պայքարում են ժողովրդավարության հաստատման համար։ Այս պայքարի շրջանակներում հազարավոր քաղաքացիներ են զոհվել, ձերբակալվել, խոշտանգվել կամ ծանր վիրավորվել իշխանությունների դաժան և անմարդկային գործողությունների հետևանքով։
«Իրանի քաղաքացիների մեծ մասը ենթարկվում է հալածանքների։ Իրանը բազմազգ, բազմակրոն և բազմամշակութային երկիր է, և այս երկրում կան բազմաթիվ տարատեսակություններ: Բայց իրանական ռեժիմը դա չի ճանաչում և նույնիսկ փորձում է վերացնել այդ բազմազանությունը ռեպրեսիաների միջոցով:
Հարավային Ադրբեջանում և Իրանի այլ շրջաններում բնակվող թուրքերը կազմում են երկրի բնակչության հարաբերական մեծամասնությունը և, չնայած նրանք կենտրոնական դեր ունեն երկրի պատմության և կառուցվածքի մեջ, նրանք, ինչպես և Իրանի մյուս ճնշված ժողովուրդները, այսօր զրկված են իրենց հիմնական տնտեսական, քաղաքական, մշակութային և սոցիալական իրավունքներից:
Մեր ժողովուրդն ավելի քան մեկ դար պայքարում է իր հիմնարար իրավունքների համար և այսօր շարունակում է իր պայքարը՝ «Ազատություն, արդարություն, ազգային կառավարություն» կարգախոսի ներքո»,- ընդգծվում է փաստաթղթում։