Պաշտպանության նախարարությունում զինծառայողների հերթական ուսումնական հավաքներ են անցկացվում
 Պաշտպանության նախարարությունում զինծառայողների հերթական ուսումնական հավաքներ են անցկացվում
12:41     16 05 2023    
Պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2023 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ N զորամասում մի խումբ ժամկետային զինծառայողների հետ անցկացնում են հերթական հավաքներ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, հավաքակայանում համապատասխան գրանցում և բուժզննում անցնելուց հետո, հավաքներին ներառված զինծառայողներին տրամադրվել է զինվորական համազգեստ և այլ տեսակի աջակցություն։

Պահեստի զինծառայողների մասնակցությամբ հավաքների հիմնական նպատակն է՝ կատարելագործել նրանց մարտական հմտությունները, ռազմական որակավորումն ու փորձը, ինչպես նաև ծանոթություն մեր բանակի զինանոցում առկա ժամանակակից սպառազինություններին ու զինտեխնիկային, տիրապետել դրանց շահագործման կանոններին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս