ԱՀ ՊԱԾ. Բացահայտվել են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցող անձինք - ՏԵՍԱՆՅՈՒԹ
  ԱՀ ՊԱԾ. Բացահայտվել են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցող անձինք - ՏԵՍԱՆՅՈՒԹ
09:58     16 05 2023    
Պետական անվտանգության ծառայությունը շարունակում է համապարփակ միջոցառումները՝ Ադրբեջանի Հանրապետության դեմ ուղղված օտարերկրյա հատուկ ծառայությունների հետախուզական և դիվերսիոն գործողությունների ն կանխմանը։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայությունից, Ադրբեջանի Հանրապետությունում ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ ձերբակալվել և քրեական պատասխանատվության է ենթարկվել՝ 1980 թվականին ծնված Ահմեդով Ռաշադ Ահմեդ օղլուն, ով կասկածվում է պետական դավաճանության և Ադրբեջանում ահաբեկչական սադրիչ գործողություններ իրականացնելու, երրորդ երկրի տարածքում բնակվելու և հայկական հատուկ ծառայությունների առաջադրանքները կատարելու մեջ:

Պարզվել է, որ Ռաշադ Ահմեդովը, որը նյութական շահի դիմաց ներգրավված է եղել գաղտնի համագործակցության մեջ, կատարել է նշված երկրի հատուկ ծառայությունների ցուցումները՝ ի վնաս Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական անվտանգության և պաշտպանունակության։

Ռաշադ Ահմեդովը՝ 1991 թվականին ծնված Ամիրով Ռովշան Մուսա օղլուի և այլ անձանց հետ, որոնց նա ներգրավել է իրեն հանձնարարված պատվերների հիման վրա, պատրաստել են տեսանյութեր, որոնք պարունակում են՝ մեր երկրում էթնիկ և կրոնական հողի վրա ատելություն սերմանելու և Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը քայքայելու բացահայտ կոչեր։ Այս տեսանյութերը ստեղծվել են հայկական հատուկ ծառայությունների կողմից և նրանց հսկողության ներքո տարածվել են Youtube-ի ալիքներով և այլ սոցիալական ցանցերում՝ ադրբեջաներեն լեզվով։

Ռաշադ Ահմեդովը, Հայաստանի հատուկ ծառայությունների հովանու ներքո, կազմակերպել է՝ ԱՀ քաղաքացիների միջև էթնիկ անջատողականության նպատակով 200 կեղծ քարտեզների բաշխումը, որոնք հատուկ կազմվել են ԱՀ տարածքների հատվածային պատկերով՝ Երևանի պետական համալսարանի ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանի և այլ անձանց կողմից:

Բացի այդ, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների՝ իբր էթնիկ և կրոնական հողի վրա խռովություններ իրականացնելու մտադրությունը ցույց տալու համար, Ռաշադ Ահմեդովը ծրագրել է գործողություններ, որոնք ուղեկցվում էին պայթյունների, հրդեհների և սոցիալապես վտանգավոր այլ հետևանքների առաջացմամբ՝ Ադրբեջանի հանրապետության տարածքում, բացահայտելով անձանց, ովքեր համաձայնել են ահաբեկչական գործողությունների կատարմանը, նրանց ներգրավել համատեղ հանցավոր գործունեության մեջ, կատարել է նաև իրեն հանձնարարված այլ հանձնարարություններ՝ ահաբեկչական սադրանքներ նախապատրաստելու ուղղությամբ։

Ահմեդով Ռաշադ Ահմեդ օղլուն քրեական պատասխանատվության է ենթարկվել՝ ԱՀ ՔՕ 274 (դավաճանություն), 28, 214.1 (ահաբեկչություն) և 281.3 (օտարերկրյա կազմակերպությունների և նրանց ներկայացուցիչների անունից հակապետական գործունեության հրապարակային կոչեր), Ամիրով Ռովշան Մուսա օղլուն՝ 274 (պետական դավաճանություն) 281.3-րդ (օտարերկրյա կազմակերպությունների և նրանց ներկայացուցիչների անունից հակապետական գործունեության հրապարակային կոչեր) հոդվածներով և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊԱԾ