Առանձին համազորային բանակում անցկացվել է հերթական հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Առանձին համազորային բանակում անցկացվել է հերթական հավաքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
17:15     12 05 2023    
«2023 թվականի մարտական պատրաստության պլանի» համաձայն՝ Առանձին համազորային բանակում անցկացվել է քիմիական պաշտպանության ստորաբաժանումների հավաքը:

ԻնչպեսZinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, հավաքի ընթացքում դասընթացներ են անցկացվել զանգվածային ոչնչացման զենքերից պաշտպանվելու անձնակազմի գործնական գիտելիքների և հմտությունների կատարելագործման նպատակով։

Վարժանքների ընթացքում մշակվել է ռադիացիոն և քիմիական աղտոտվածության պայմաններում հսկողություն կազմակերպելու, մարտի դաշտում քիմիական թունավորման ենթարկված անձնակազմի տարհանման մեթոդաբանություն և այլն:

Zinvor.info

Հեշթեգներ. ՊՆ  


Լրահոս